Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները խոստացել են մինչեւ հունիս ապահովել հայ զինվորականների դուրսբերումը Ղարաբաղից, սակայն այդ պայմանավորվածությունը մինչ օրս չի կատարվել, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:
«Հայաստանը, որպես պատերազմ տանուլ տված և կապիտուլյացիայի ակտ ստորագրած երկիր, 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարրաությամբ ստանձնել է որոշակի պարտավորություններ։ Այդ պարտավորությունները հստակ են: Դրանցից մեկը Ղարաբաղից հայկական զինված ուժերի դուրսբերումն է։ Բայց մինչ օրս այդ հարցը լուծում չի գտել:
Եթե Հայաստանը չի ցանկանում իր զորքերը դուրս բերել Ադրբեջանի տարածքից, ապա թող այդ մասին բաբացահայտ ասի, մենք կիմանանք, թե այդ դեպքում ինչ ենք անելու։ Ինչպիսի՞ն կլինի մեր պատասխանը»,- հայտարարել է Ալիևը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը