ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ ընդդիմությանն ուղղված մեղադրանքներին: Մանսավորապես, նա ասաց, որ ընդդիմությունը չպետք է գնա և Սուրեն Պապիկյանի անգրագետ նախագծերը քննարկի, կամ էլ Փաշինյանի դրածո դատախազին հարցեր տա, ընդդիմությունը պետք է այնպես անի, որ նրանք չլինեն պաշտոնի:
«Հայաստանում քաղաքական ճգնաժամը շարունակվում է, Փաշինյանը Հայաստանին մտցրել է շշի մեջ, որևէ հարց չի լուծվել արտահերթ ընտրություններով»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը