ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, խնդրում եմ հետևել ՊՆ տարածած հաղորդագրություններին: Ազգային ժողովում արձագանքելով սահմանին կրակոցների վերաբերյալ լրագրողների բազմաթիվ հարցերին՝ ասաց ՊՆփոխնախարար Արման Սարգսյանը:
«ՊՆ-ն չի կարող որևէ բան թաքցնել, չի կարող լինել որևէ սահմանային միջադեպ, որի մասին ՊՆ-ն լռի»:
Լրագրողների հիշեցմանը, որ եղել է նման դեպք և ՊՆ լռել է, փախնախարարն արձագանքեց. «Միգուցե ուշացումով է եղել»:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում Վայոց Ձորի ուղղությամբ հնչած կրակոցներին, Սարսյանն ասաց. «Մեր սահմանը փոխվել է, իհարկե, Վայոց Ձորը նաև սահմանամերձ է եղել, բայց հաշվի առեք, որ մեր ամբողջ սահմանային բնագիծը փոփոխության է ենթարկվել, չի բացառվում այլ վայրերում ևս հնչեն կրակոցներ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը