07 07 2022

Եվրոպայի հետաքրքրությունն ուղղված է «Դիմադրություն» շարժմանը. դիտարկում՝ Իշխան Սաղաթելյանի այցի մասին

Եվրոպայի հետաքրքրությունն ուղղված է «Դիմադրություն» շարժմանը. դիտարկում՝ Իշխան Սաղաթելյանի այցի մասին

Բժիշկ Հենրիկ Մարգարյանն անդրադարձել է Իշխան Սաղաթելյանի՝ Եվրոպա կատարած այցին և ներկայացրել իր դիտարկումները.

«Ստրասբուրգում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել Եվրոպական Խորհրդարանում (ԵԽ պատգամավորներ, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Պետեր Վիտանովի, Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկսա Ֆուրլասի, Խորհրդարանի ECR քաղաքական խմբի փոխնախագահ Չառլի Վայմերի,ԵԽ փոխնախագահ Հեիդի Հաութալայի, ԵԽ  պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Նիկոս Անդրուլակիսի հետ)՝ փորձելով Եվրոպայից կորզել հայանպաստ լուծումներ Արցախի և Հայաստանի հարցերում։

  Եթե հաշվի առնենք , որ Սաղաթելյանը այլևս չի զբաղեցնում ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնը , ապա ակնհայտ է , որ Եվրոպայի հետաքրքրությունը ուղղված է « Դիմադրության » շարժմանը, որը իր զուտ հայամետ բովանդակությամբ, միգուցե , լիարժեք համադրելի չէ ԵՎրոպայի դիրքորոշման հետ , սակայն ստեղծված վիճակի հետ պետք է հաշվի նստել:

Կարևոր է ընդիմության ներկայացուցչի նման ընդունելությունը և առաջ բերած օրակարգը:

  Զուտ հասկանալու համար,   եթե «ուսապարկերի»  միջից հանես պաշտոնն ու մանդատը քանիսի՞ն ԵՎրոպայի վիզա կտան , էլ չեմ ասում հետները հանդիպեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ