30 06 2022

Վաղը 10։30-ին ես լինելու եմ ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ․ Սևակ Նազարյան

Վաղը 10։30-ին ես լինելու եմ ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ․ Սևակ Նազարյան

Սևակ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրելի ընկերներ, այս իշխանությունը «մասնագետ» է մի գործում` կարևոր և երկրի համար ճակատագրական իրադարձությունները, դեպքերը ստվերել փորձելու գործում։ Բերձորը, Աղավնոն և տեղի հայկական տարածքները թշնամուն սկուտեղով մատուցելը այսօր էլ փորձում են ստվերել ԱԺ-ի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղթելյանին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին այսպես ասած պաշտոնանկ անելով և դրանով իրանց ընտրազանգվածի մնացորդներին բավարարելով։ Նախ ասեմ, որ ընդդիմությունը` հայ մարդիկ, թքած ունեն ցանկացած պաշտոնի վրա։ Երկրորդ, ընդդիմության ընդդիմադիր գործունեությունը, հանրահավաքների ժամանակ ոստիկանների` ընդդիմադիր գործիչների վրա կազմված զեկուցագրերի հիմքի վրա պատրաստված հիմքը և՛ ծիծաղելի է, և՛ ոչ իրավաչափ։ ԵՒ որ կարևոր է, առնվազն 270 հազար քաղաքացի ձայն է տվել «Հայաստան» դաշինքին առաջին հերթին ՔՊ-ից ազատվելու համար, հետևաբար, դաշինքի ընդդիմադիր պայքարը պետք է գնահատի դաշինքին ընտրած քաղաքացին և ինքը գնահատական տա, օրենքով ընդդիմությանը բաժին ընկնող այդ խորհրդարանական պաշտոններին արժանի են նրանք, կամ ոչ, այլ ոչ նրանք, ում ուզել են հեռացնել այդ քաղաքացիները։
Հետևաբար, կարիք կա այս ամենը հրապարակային ասելու։
Վաղը 10։30-ին ես լինելու եմ ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, հստակ արձանագրելու այս ամենը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ