30 06 2022

Նրանք Հայաստանում գերեզման էլ չեն ունենալու․ Իշխան Սաղաթելյանը՝ ՔՊ-ականների մասին

Նրանք Հայաստանում գերեզման էլ չեն ունենալու․ Իշխան Սաղաթելյանը՝ ՔՊ-ականների մասին

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում վստահեցրել է՝ հասնելու են իշխանությունների հեռացմանը։

«Հասնելու ենք սրանց վռնդմանը, որովհետև այլ տարբերակ չունենք։ Հիմա ամառ է։ Թող մի քիչ ասեն, խոսեն, ծափ տան, ուրախանան, իրար ոգևորեն»,- ասել է նա՝ հավելելով, որ պայքարը նոր թափով շարունակվելու է։
Իշխան Սաղաթելյանը նշել է նաև՝ իշխանությունների պահվածքն ունի մեկ հասցեատեր, և այդ հասցեատերը հենց իրենք են։

«Իրենք իրար են հույս տալիս, որ լավ է լինելու։ Երբ տեսնում եք Նիկոլին, Ալենին, մյուսին, որ մեծ-մեծ խոսում են, էդ խոսելու ընթացքում իրենք անընդհատ մտածում են՝ լավ, էս ամեն ինչի տակից ո՞նց ենք դուրս գալու։ Ես ձեզ վստահ եմ ասում։ Բայց քանի որ ունեն թիմ, ունեն ոստիկանություն, որին պետք է «դուխ» տան, ունեն ԱԱԾ, դատախազություն, քննչական ստրուկ մարմիններ, որոնք ծառայում են այս դավաճաններին, նրանց պետք է անընդհատ ցույց տան, թե «տեսեք-տեսեք, մեր դեմ խաղ չկա, մեր իշխանությունը ժամանակավոր չէ, իսկ ընդդիմությունն ու շարժումը պարտվել են»։ Նրանց ամբողջ պահվածքը այս տեսանկյունից է»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Ըստ նրա՝ իշխանություններն էլ լավ գիտեն, որ շարժումը չի մարելու, իսկ իրենք պատասխանատվության են ենթարկվելու։

«Իրենք լավ գիտեն, որ իրենց արածները չեն մարսելու։ Այս վերջին լկտի պահվածքից հետո ասեմ, որ նրանք Հայաստանում գերեզման էլ չեն ունենալու։ Նրանք ճակատագիր չունեն։ Երկիր հանձնող, դավաճանության գնացած, անմեղ մարդկանց բանտարկած, սրիկայությունների շարք գործած մարդիկ գերեզման չեն ունենալու Հայաստանում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ