24 06 2022

«Դիմադրության» շարժման այս երկու ամսվա պայքարը արցախցուն նոր ուժ է տվել․ Իշխան Սաղաթելյան



Արցախում մենք հանդիպումներ ունեցանք Արցախի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ, բոլոր պաշտոնաթող նախագահների հետ ինչպես նաև ժողովրդային հանդիպումներ ունեցանք Արցախի մեր հայերնակիցների հետ՝ Մարտունիում, Ասկերանում, Մարտակերտում և Ստեփանակերտում։ Նախ ուզում եմ միասին արձանագրենք, որ արցախցին պինդ է, ամուր է, տեր է իր հայրենիքին, չնայած բազմաթիվ անորոշություններին ու դժվարություններին, արցախցին ամուր կանգնած է իր հողի վրա և նաև մեր այս երկու ամսվա պայքարը արցախցուն նոր ուժ է տվել։ Այս մասին Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով շարժման եռօրյա այցին Արցախ։

«Մենք պատերազմից հետո բազմիցս եղել էինք Արցախում, բայց այն ինչ տեսանք երկու օր առաջ մթնոլորտը ամբողջությամբ այլ էր կարող ենք միասին փաստել, որ Արցախում ևս ձևավորված է Դիմադրության օջախները։ Պատասխանատու կերպով հայտարարում եմ այն, ինչ փոխանցել են մեզ Արցախում։ Արցախում Նիկոլի և Ալիևի հայաթափման օրակարգը կիսող և սպասարկող չկա ու չի լինելու»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ