24 06 2022

Նիկոլն ու իր բանդան արժեհամակարգ չունեցող ոչնչություններ են. Աննա Մկրտչյան 



Իմ հարգարժան հայրենակիցներ, ես շատ լավ գիտեմ, որ դուք ամեն ինչ գիտեք, ամեն ինչ տեսնում եք ինձնից էլ լավ, հասկանում եք, թե ձեզ հետ ինչ են անում և առհասարակ մեր երկրի շուրջ ինչ է կատարվում և այստեղից պետք է հնչեն հստակ կոչեր այն ամենին, ինչ կատարվում է մեր երկրում: Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատագմավոր Աննա Մկրտչյանը:

«Տարիներ շարունակ սրանք մինչև իշխանության գալը, այս դավաճանական բանդան աղտոտում ու պղտորում էր իրականությունը: Ինչ ասես ասում էին՝ ստեր, կեղծիք, իրականության հետ կապ չունեցող ինչ ասես հորինում էին: Իրականությունը գլխի վայր շուռ էին տալիս մի պատճառով, որպեսզի մեր հասարակությունն իրողությունը չտեսնի և տեսնի  իրենց պղտորած երկրի իրականությունը»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ