20 06 2022

Մարդկանց իրար դեմ հանելը նման իրավիճակի էր բերելու. Արտակ Զաքարյանը՝ Ապարանի սպանության մասին 



Հայաստանում արդարադատությունը շատ տխուր իրավիճակում է գտնվում: Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությանը:

«Սա բավականին տխուր և անպատասխանատու իրավիճակ է արդարադատության տեսանկյունից: Եթե իրավական պրոկեկացիայի ենթարկենք, ապա այնտեղ կան բազմաթիվ իրավախախտումներ պատվերով արդարադատության և արդարադատությունը քաղաքական սակարկումների ենթարկելու առումով»:

Ինչ վերաբերում է Արագածոտնում տեղի ունեցած սպանության դեպքին, Արտակ Զաքարյանն ասաց. «Ցավոք, սա այն հերթական անցանկալի, մերժելի երևույթն է, որի մասին անընդհատ զգուշացրել ենք, որ հասարակությանը նման թշնամանքի տանելը, թունավորելը բերելու էր նման իրավիճակի»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ