18 06 2022

Նիկոլն Ալիևի հետ պայմանավորվել է հայաթափել և վաճառել Արցախը. Իշխան Սաղաթելյան



Սիրելի՛ հայրենակիցներ, Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Նիկոլի հետ բանավոր պայմանավորվածություն ունի, որպեսզի վերջինս երբեք չբարձրացնի Արցախի կարգավիճակի խնդիրը։ Իհարկե, թշնամուն հավատալ չի կարելի։ Բայց նախընթաց դեպքերը դրա վառ ապացույցն են, երբ մեր բոլոր նախաձեռնությունները խորհրդարանում՝ ուղղված Արցախի պաշտպանությանը, տապալվում և մերժվում էին ՔՊ-ի կողմից՝ սկսած Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելուց, օկուպացված Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագրի դեմ հայտարարությունից, վերջացրած հունիսի 3-ին տեղի ունենալիք ԱԺ արտահերթ նիստի տապալումով և երկու ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած՝ «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության մերժումով: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ավելացնելով․

«Երեք օր առաջ՝ հունիսի 15-ին, հողատուն կանգնում և երկրի հիմնական քաղաքական ամբիոնից հայտարարում է, մեջբերում եմ. «Բայց կա նաև մի կարևոր արձանագրում՝ ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»։

Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ է ասում։ Նա բաց տեքստով հայտարարում է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Եվ դա պիտի լուծում համարվի մեզ համար։ Պատկերացնո՞ւմ եք: Բաքվի և Սումգայիթի ջարդեր կազմակերպած Ադրբեջանը պետք է ապահովի արցախահայերի անվտանգությունը: Ժողովո՛ւրդ, դա կարո՞ղ է լուծում լինել մեզ համար։ Ո՛չ։ Մենք կարո՞ղ ենք թույլ տալ նման բան։ Ո՛չ։

Ինչպե՞ս կարող է հայ մարդը, այն էլ` երկրի ղեկավարը, գնա, Ալիևի ձեռքը սեղմի ու ասի, որ Արցախի կարգավիճակի խնդրի մասին այլևս երբեք չեմ բարձրաձայնելու։ Ըստ էության, Նիկոլը Ալիևի հետ պայմանավորվել է հայաթափել և վաճառել Արցախը։ Վաճառել մեր տղերքի արյունը։ Վաճառել մեր պատմությունը։ Վաճառել մեր եկեղեցիներն ու վանքերը, մեր պապերի շիրիմները»,- ասա նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ