16 06 2022

Միջազգային ասպարեզում «Դիմադրության» շարժման պատճառով որոշակի պրոցեսներ փոխվել են․ Տիգրան Քոչարյան



Հունիսի 3-ին՝ ջարդի օրը տեսել եմ, որ փոխոստիկանապետի հրամանին կարմիր բերետը չի ենթարկվում, ոստիկանները ենթարկվում էին ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի հրամանին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

«Փաշինյանը մինչև հիմա շարունակում է հարյուրավոր ախռանիկներով ման գալ և չի հանգստանում։ Եթե ընդդիմությունը ոչնչի չի հասել, ինքը չէր բերի մինչև օպերայի բակ մեքենաները հասցներ»,-ասաց նա։

Տիգրան Քոչարյանի խոսքով, միջազգային ասպարեզում «Դիմադրության» շարժման պատճառով որոշակի պրոցեսներ փոխվել են և որոշակի գործընթաց կա, որը խանգարում է Արցախի հետ կապված որոշ պլաններին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ