14 06 2022

Փաշինյանը երկրորդում է Ալիևին և չի օգտագործում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակակցությունը․ Աշոտյան



ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի ր էջի ուղիղ եթերում անդրադարձել է «Ալ Ջազիրա» հեռուստատեսությանը տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին․ 

«Նիկոլի կարծիքով, ինչպես Ալիեւի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է։

 
Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիահերձման աշխատանքները շարունակում եմ՝ կենտրոնում պահելով իր կողմից տարվող դավաճանական արտաքին քաղաքականությունը, մասնավորապես ՝ արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված:
Միջազգային մեծ հեղինակություն ունեցող «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հարցազրույցում ամենամեծ «չեպեն» նրա խայտառակ անգլերենը չէր, ոչ էլ մանր ստերը:
Նիկոլ Փաշինյանի ամենամեծ «չեպեն»՝ խոսելով արցախյան հիմնախնդրի մասին, արցախյան հարցի մասին, արցախյան հակամարտության մասին, Նիկոլն այդպես էլ չնշեց, որ «Լեռնային Ղարաբաղի» հակամարտությունը լուծված չէ:
 Նիկոլ Փաշինյանի համար «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցություն այլևս գոյություն չունի:
 Քաղաքական միջազգային օրակարգում մի մարդ է միայն պնդել և պնդում, որ «Լեռնային Ղարաբաղ» չի «Ղարաբաղ» է և հակամարտություն գոյություն չունի, դա լուծված է. այդ մարդը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է:
 Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցով երկրորդում է, շարունակում է Ալիևին և չի օգտագործում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն», «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ» բառակապակցությունը:
 Նիկոլը փաստացի «թելում է Ալիևի ասեղը» ՝ հակամարտություն գոյություն չունի:
 Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը հայտնել է, որ Ալիևի խնդրանքով բանակցություններում այլևս չեն օգտագործվում «ԼՂ հակամարտություն» արտահայտությունը:
Թուրքի կոշիկ լիզող, թրքահպատակ Նիկոլը հպատակվել է Ալիևին և հետևում է Ալիևի քաղաքականությանը:
 Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել նշաձողը: Ապացուցել եմ, որ սուտ է դա:
 Նիկոլի համար միջազգային հանրությունը Էրդողանն ու Ալիևն են:
 Հունիսի 8-ին Եվրոպական Խորհրդարանն ընդունել է Արևելյան գործընկերությանը վերաբերող զեկույց, որի մեջ կան ԼՂ վերաբերող հատվածներ:
 Եվրոպական խորհրդարանականները օգտագործել են «հակամարտություն» բառը, ընդ որում մի կոնտեքստի մեջ, որտեղ խոսվում է, որ 44-օրյա պատերազմը չի հանգուցալուծել կոնֆլիկտը:
Միջազգային կարևոր շրջանակները փաստում են կոնֆլիկտի առկայությունը, մինչդեռ Հայաստանը ներկայացնող թափթփուկը, դավաճանը խուսափում է խոսել կոնֆլիկտից և Ալիևի հետ «ձեռք-ձեռքի» բռնած իրականացնում է հակահայ քաղաքականությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ