13 06 2022

Ըստ Ռուստամ Բաքոյանի, դատախազը պետք է պարզի՝ կնոջը ծեծել է, թե՝ ոչ



Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Երկրորդը, գործը դատախազությունում է, ուսումնասիրման փուլում է: Ես դիմել եմ, ինձ կտեղեկացնեն, գործն արդեն ուսումնասիրում են, թե իմ ասածով է։ Այսքանը կարող եմ ասել։ Ազգային ժողովում ասաց ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Լրագրողի հարցին, թե ճանաչո՞ւմ է այդ կնոջը, պատգամավորը դրական պատասխան է տալիս և նշում, որ այլ մեկնաբանություն չունի՝ դատախազությունը կպարզի։

Հիշեցնենք, որ Politik.am-ը գրել էր, որ Բաքոյանն անընդհատ ծեծել է կնոջը, ում տանն ապրել է․ նրանից ստացել է գրազի 3000 եվրո գումար, փորձել է իրենով անել 13 հազար դոլար արժեցող ժամացույց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ