10 06 2022

ՀԱՊԿ-ը հեղինակազրկեց, այսօր նստած է իբրև ՀԱՊԿ-ի նախագահող. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի մասին



Այս իշխանությունը, որը Հայաստանի կառավարումը վերցնելով ձեռքy, առաջին բաներից մեկը, որ արեց, ՀԱՊԿ-ում Հայաստանի հեղինակազրկումն էր, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար, հայ ազգի գեներալ Խաչատուրովի կալանավորումն էր: Դեպի Բաղրամյան պողոտա երթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատագմավոր Գեղամ Մանուկյանը:

«Անցնող երեք տարիների ընթացքում, պատերազմի և դրանից հետո Հայաստանի տարածքի տարբեր հատվածքներ ադրբեջանական օկուպացիայի ենթարկելուց հետո ձևական խաղերով ՀԱՊԿ-ի հեղինակազրկումն էր, այսօր նստած է իբրև ՀԱՊԿ-ի նախագահող: Մեր այսօրվա կոչը՝ բարձրաձայնել, որ այս իշխանությունը ունակ չէ, լեգիտիմ չէ և իրավուքն չունի հայ ժողովրդի անունից հանդես գալու, չունի այն մանդատը, որով կարող է Հայաստանի տարածքային ամբողջականության, Արցախի, Արցախի ժողովրդի անվտանգության հետ կապված որևէ համաձայնության գալ, որէև պարտավորություն ստանձնել, որևէ խոստում տալ»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ