08 06 2022

Լավրովը  և Չավուշօղլուն  քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Լավրովը  և Չավուշօղլուն  քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, հաղորդում Է Sputnik Азербайджан-ը:

«Մենք քննարկել ենք Հարավային Կովկասում գործող «3+3» ձեւաչափը, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը։  Ես շնորհակալ եմ Ռուսաստանին այդ հարցերում ցուցաբերվող աջակցության համար», - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո:

«Թուրքիան գտնում է, որ համապարփակ խաղաղ համաձայնագրի ստորագրումը, հատկապես Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, կարեւոր է տարածաշրջանում կայունության համար», - հավելել Է Չավուշօղլուն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ