«Վաղը շատ կարևոր օր է , և ինչպես Իշխան Սաղաթելյանն է նկատել ջրբաժանի օր է ։ Ամեն դեպքում ուզում եմ հույս հայտնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կգտնվեն հայրենասեր մարդիկ, որոնց համար Արցախն ու Հայաստանն իսկապես կարևոր է , ուժ կգտնեն իրենց մեջ և չեն տրվի Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներին, վաղը կգան ու կմասնակեցեն ԱԺ արտահերթ նիստին»,-այս մասին ասաց «Հայաստան» դաշնքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ճեպազրույցի ժամանակ։
Անդրադառնալով ընդդիմության ներկայացրած փաստաթղթին Խամոյանը նշեց, որ ՔՊ-ն բովանդակային որևէ դիտարկում չի արել ․ ուստի իրենց այդ պահվածքով փաստում են, որ հայ ժողովրդի օրակարգն իրենցը չէ։
«Իրենք այլ օրակարգ են սպասարկում, որը չի առնչվում մեր երկրի, մեր ժողովրդի շահերի հետ»,-ասաց Ագնեսա Խամոյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը