02 06 2022

ՔՊ-ի՝ արտահերթ նիստին չմասնակցելու արդյունքում պայքարը ավելի սուր առաջ կգնա․ Իշխան Սաղաթելյան



Վաղվա արտահերթ նիստի օրակարգը հստակ է․ Արտահերթ նիստի պահանջով ենք հանդես եկել, որպեսզի ԱԺ-ն հանդես գա հայտարարության տեքստով տեքստը հրապարակել ենք մի քանի անգամ, դա այն բոլոր կարմիր գծերն են և սկզբունքներն են, որով պետք առաջնորդվի ցանկացած հայանպաստ և հայամետ իշխանություն։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։

Իրենք մեկ ամիս շարունակ ասում էին ընդդիմությունը օրակարգ չունի, չի գալիս խորհրդարան վախենում է, ասելիք չունի, և երրորդը՝ ընդդիմության փողոցային պայքարի նպատակը ոչ թե Արցախն ու ՀՀ-ն է, այլ՝ իշխանության գալն է։

Հարցին, եթե վաղը ԱԺ իշխանական պատգամավորները չգան ԱԺ, ի՞նչ է լինելու դրանից հետո, Սաղաթելյանը պատասխանեց․

«Վաղվա օրվա ընթացքը շատ կարևոր է, ակախ նրանից կգան, թե՝ ոչ, մեր երկու խմբակցությունները գնալու են։ Դեռ իրենք շանս ու ժամանակ ունեն ուղղվելու, խելքի գալու և մասնակցելու, որովհետև չի կարող խորհրդարանական կառավարվող երկրում երկրի կենսական շահերի հետ առնչություն ունեցող խնդիրները խորհրդարանում չքննարկվել և քաղաքական մեծամասնությունը փախնի։ Քաղաքական մեծամասնությունը փախչում է, որովհետև ասելիք չունի, գա ի՞նչ ասի։ Սա ջրբաժան է պայքարը ավելի սուր առաջ տանելու իմաստով, որովհետև այդ մարդիկ ակնհայտ հայտարարում են այլևս և պաշտոնապես փաստում, որ իրենք ՀՀ-ի, Արցախի և հայ ժողովրդի շահերի հետ կապ չունեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ