25 05 2022

Եթե Ալիևից չեք վախենում, եկեք նիստին ու ստորագրեք այդ հայտարարության տակ․ Իշխան Սաղաթելյան



Անդրադառնալով այս օրերի ընթացքում Խորհրդարանում ընդդիմության գործունեություն ծավալելու մասին հայտարարություններին, Իշխան Սաղաթելյանը շեշտեց, որ ընդդիմությունն այնտեղ է, որտեղ հայ ժողովրդի օրակարգն է։

«Այսօր մեր ժողովրդի օրակարգն այս հրապարակում է։ Մեր ժողովուրդը մանդատ է տվել՝ իր շահերը սպասարկելու , իր իրավունքներին տեր կանգնելու»,- հայտարարեց քաղաքական գործիչը։
Սաղաթելյանը նշեց, որ իշխանությունների դեմքը պատռելու համար խորհրդարանական ընդդիմությունները հանդես են եկել նախաձեռնությամբ։

««Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հրավիրել են ԱԺ արտահերթ նիստ ՝ մեր օրակարգով, քանի որ ասել ենք ՝ Խորհրդարանում լինելու ենք մեր օրակարգով։ Պահանջում ենք, որպեսզի Խորհրդարանը հանդես գա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հստակ հայտարարությամբ։

Այն ինչ-որ կա այդ հայտարարության մեջ, որը մերժելի է այս իշխանության կողմից,  և՛ մեր, և՛ ձեր, և՛ մեր պես մտածող մարդկանց համար հստակ է՝ այս հայտարարության նախաձեռնությունը բոլոր այն քաղաքացիների համար է, որոնք դեռ կասկածում են սրանց դավաճան լինելու հարցում։

Մենք պահանջել ենք արտահերթ խորհրդարանի նիստ և ասում ենք՝  եթե Ալիևից չեք վախենում, եկեք էդ նիստին ու ստորագրեք այդ հայտարարության տակ»,- հայտարարեց Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ