Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ ևս մեկ խնդրի․ այս օրերին այս հրապարակից, ինչպես նաև տարբեր այլ ֆորմատներով անընդհատ ներկայացվել են հիմնական սկզբունքները, անելիքները, բայց օրվա իշխանությունը որևէ բովանդակային պատասխան չի տվել, փոխարենը շարունակում է հասարակությանը խաբել այն նյութով, որով 4 տարի կերակրեց ժողովրդին և որը գոյություն չունի՝ թալանով, ապօրինի գույքերի բռնագանձումով։
«Մեզանից որևէ մեկը այս հրապարակում չի հավաքվել ինչ-որ մեկի ապօրինի գույքը պաշտպանելու, այս ամեն ինչը բլեֆ է՝ հերթական անգամ հասարակությանը ստով կերակրելու և երկիրը նոր անդունդ տանելու համար։ Մեր երկրին՝ Արցախին, ոչ մեկն այնքան վնաս չի հասցրել, ինչքան այսօրվա խմբակը․ սրանց գործունեության հետևանքով թշնամուն է մնացել 187 գյուղ, 6 քաղաք, իր տնից, ապրուստից զրկվել է 38 500 քաղաքացի, թշնամուն է հանձնվել 591 խաչքար, 39 բերդ, ամրոց, սրբավայր, 4000 պատմամշակութային հուշարձան, 12 թանգարան։ Թշնամուն է մնացել մեր հայրենիքի 72 տոկոսը, դպրոցներ, մանկապարտեզներ, գործարաններ,այգիներ, հիմա, Նիկո՛լ, դու ի՞նչ թալանից ես խոսում, այս երկրի թիվ 1 թալանիչը, քանդիչը, ավերիչը դու ես»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Հետևաբար, ասաց նա, այդ բլեֆներն այլևս չեն անցնում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը