18 05 2022

Վե՛րջ տվեք երկակի ստանդարտներին․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ ԱՄՆ դեսպանին



Այսօրվա համատարած բռնությունների ֆոնին, հայտարարությամբ հանդես է եկել ԱՄն դեսպան ԼԻն Թրեյսին։ Հայտարարությունը Ֆրանսիայի հրապարակում ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Հարգարժան դեսպան, ես խորը ափսոսանք եմ հայտնում Ձեր այսօրվա հայտարարության առնչությամբ։ 2018 թվականին հայ ժողովուրդը գնաց  լավ կյանքի սուտ խոստումների հետևից, ոչ թե Արցախի կորստի ու արյունալի պատերազմի։ Գնաց ավելի ժողովրդավար պետություն ստեղծելու, ոչ թե բռնապետություն հաստատելու և ժողովրդավարությունը բռնաբարելու հետևից։ Ինչ վերաբերում է 2021 թվականի ընտրություններին, հիշեցնում եմ ձեզ հարգելի դեսպան,  հայ ժողովուրդը Նիկոլին Արցախը զիջելու և առհասարակ երկիրն նոր զիջումների տանելու մանդատը չի տվել»,-ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ