13 05 2022

Այս երկիրը մի սպառնալիք ունի, որը նստած է կառավարությունում, զբաղվե՛ք նրանով. Իշխան Սաղաթելյանը՝ ԱԱԾ-ին

Այս երկիրը մի սպառնալիք ունի, որը նստած է կառավարությունում, զբաղվե՛ք նրանով. Իշխան Սաղաթելյանը՝ ԱԱԾ-ին

«Դիմադրության» շարժման մասնակիցները երթով շարժվում են դեպի ֆրանսիայի հրապարակ: ԱԱԾ շենքին հասնելով Իշխան Սաղաթելյանը դիմեց ԱԱԾ սպաներին:

«Խոսքս ուղղում եմ Ազգային անվտանգության ծառայողներին: Տղերք դադարեցրեք հետապնդումները, մարկդնաց գաղտնալսելու և գործեր կարելու գործելաոճի վերջը տվեք: Այս երկիրը ունի մեկ գլխավոր սպառնալիք, նա նստած է կառավարևությունում, հանուն երկրի անվտանգության պետք է զբաղվեք նրանվ: Հանուն ՀՀ անվտանգության, դուք պետք է զբաղվեք դրանով, այլ ոչ թե գաղտնալսեք ժողովրդին, հանուն ձեր ուսադիրների պետք է չկատարեք այդ խելագարի հրահանգները: Մեր պայքարը անկասել է, դուք պարտավոր եք հաշվի նստել ժողովրդի կամքի հետ»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ