09 05 2022

Ինձ ուրախացնում և ոգևորում է թուրքերի անհանգստությունը․ Արտակ Զաքարյան

Ինձ ուրախացնում և ոգևորում է թուրքերի անհանգստությունը․ Արտակ Զաքարյան

Ազերիները գիտակցված վախենում են Հայաստանում ազգային ոգու զարթոնքից: Նրանք գիտեն, որ իրենց լավագույն բարեկամն ու կամակատարը Նիկոլն է, դրա համար կոշտ քննադատում են ընդդեմ Նիկոլի ու հանուն Արցախի և Հայաստանի սկիզբ առած համաժողովրդական շարժումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը։

«Ինձ ուրախացնում և ոգևորում է թուրքերի անհանգստությունը:

Իսկ «նիկոլականների» ֆեյսբուքյան քննադատությունները պետք է պարզապես անտեսել: Նրանք մոլորյալ կամ հարկադրյալ կերպով մեզ քննադատող մեր հայրենակիցներն են, ովքեր իշխանափոխությունից հետո, միայն շնորհակալ են լինելու:

Կարևոր է մեկ բան. շարժումը համառ, հաստատուն և ծանրակշիռ քայերով շարժվում է դեպի համազգային նպատակների իրականացումը: Այն նոր շունչ, ապրելու հույս ու ապագայի հավատ է բերելու հայոց աշխարհին:

Մեր պայքարն արդար է, և ինքնիշխան, խաղաղ, արժանապատիվ ու անվտանգ ապրելու պայքարում`հայ ժողովուրդը հաղթում է»,- գրել է Զաքարյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ