08 05 2022

Դուք հոգեվարքի մեջ եք, ձեր շունչը կտրվում է դաշնակցությունից, դուք երկիրը խուժանապետություն եք դարձնում․ Լիլիթ Գալստյան

Դուք հոգեվարքի մեջ եք, ձեր շունչը կտրվում է դաշնակցությունից, դուք երկիրը խուժանապետություն եք դարձնում․ Լիլիթ Գալստյան

Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Տիպիկ նիկոլական, ահաբեկչական ու մանիպուլյատիվ ձեռագիր, թրքահաճո իշխանության խուճապահար վարքագիծ․․․․․․

Նիկոլի ընտանիքին պատկանող «Հայկակական ժամանակը» վերդիկտային՝ «Բացահայտվել են ՀՅԴ կուսակցության անդամների կողմից 2021թ. անցկացված ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու դեպքեր» հոդված է տպագրել։

Իհարկե, հասկանալի են իշխանության և նրա հիմնական խոսափողի վախերը․ հայ քաղաքացին արթնացել է, ընդվզում է և մերժում նիկոլին ու նիկոլիզմը։

Հոգեվարքի մեջ հայտնված իշխանության միակ հենարանը բռնաճնշումներն են ու քաղաքական ահաբեկչությունը։

Առավոտից Արմավիրի մարզում եմ, ուր բերման են ենթարկում մեր տասնակ կուսակցական ընկերների, վարվում են այսպես կոչված քննչական գործողություններ, խուզարկումներ։

Մեր կամքն ու համոզումն, իհարկե, այսպիսի գործողություններով չի կոտրվի, ասում են հարցաքննությունից դուր եկած ընկերներս․․․․

Ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցած, իսկ իրականում կարված քրեական գործը, քննչական գործողությունների մասին հայտարարությունն անգամ իրավունք չեն տալիս որևէ մեկին, այդ թվում պրոիշխանական մամուլին ոտնահարել անմեղության կանխավարկածը։

Դուք հոգեվարքի մեջ եք, ձեր շունչը կտրվում է դաշնակցությունից, դուք երկիրը խուժանապետություն եք դարձնում, իսկ Հարսանիք լեռներում լինելու է․․․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ