07 05 2022

Այսօրվա իշխանության քաղաքականության արդյունքում աշխարհում սկսվում է նոր պրոցես, որը պետք է կանխենք. Իշխան Սաղաթելյան



Այսօր տեղեկություն ստացվեց, որ Քյոլնի քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել ապամոնտաժել քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։Սա այս իշխանությունների վարած քաղաքականության պատճառով է։ Այն իշխանությունը, որը սիրախաղ է սկսել Թուրքիայի հետ, հրաժարվել է մեր անժամանցելի իրավունքների պաշտպանությունից, պատասխանը սա է լինելու, Ֆրանսիայի հրապարակում, հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա ընդգծեց՝ եթե գործող իշխանությունը մնա, այս հանցավոր գործընթացը շարունակելու է։ Հայ ժողովուրդը տասնամյակներով պայքարել է, համահայկական պահանջատիրության գնով հասել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ աշխարհի բազմաթիվ երկրների ու պետությունների կողմից․ այժմ, գործող իշխանությունների օրոք, հակառակ պրոցեսն է սկսվում։

«Այսօրվա իշխանության քաղաքականության արդյունքում աշխարհում սկսվում է նոր պրոցես, որը պետք է կանխենք։ Մեկ անգամ ևս այս հրապարակից, ի լուր ամբողջ աշխարհի, ասում ենք՝ օրվա իշխանությունը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը։ Հայ ժողովրդի կամքն այստեղ է։ Ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը այլընտրանք չունի»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ