07 05 2022

Րոպե-րոպե մեր ժողովուրդը ոտքի է կանգնում․ Իշխան Սաղաթելյան



Երևանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակի բեմահարթակից Իշխան Սաղաթելյանն առաջարկեց ծափահարություններով ողջունել լոռեցիներին, վանաձորցիներին, որոնք հորդառատ անձրևի պայմաններում եկել էին հրապարակ՝ մասնակցելու բողոքի հանրահավաքին։

«Մենք միասին ենք, մի բռունցք հանուն այն նպատակի, որ հրապարակել ենք այստեղից»,-ասաց նա։

Պատգամավորը հիշեցրեց, այսօր Երևանում կանայք ու աղջիկներն իրականացրել են երթ, ինչը բացառիկ իրադարձություն է։

«Հերոսածին մայրերը, կանայք, աղջիկները կամք էին թելադրում, մեր պահանջն էին ներկայացնում, երթի էին դուրս եկել հանուն խաղաղության, կանխելու նոր զոհերն ու պատերազմները։ Եկեք ծափահարենք մեր հերոսածին մայրերին, մեր աղջիկներին, ուսանողներին, որոնք մեր ապագան են։ Կեցցեք դուք, հպարտանում ենք ձեզանով։ Դուք մեզ ավելի եք պարտավորեցնում»,-հայտարարեց Սաղաթելյանն ու կոչ արեց քաղաքացիներին միանալ հրապարակում ներկա արժանապատիվ, հայրենասեր մարդկանց, որպեսզի ավելի ուժեղանան, գեղեցկանան ու այս պայքարը հասցնեն հաղթական ավարտին։

«Միություն, պայքար, հաղթանակ» վանկարկումներով նա ամփոփեց խոսքը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ