04 05 2022

Քեզ ասում են չես տիրապետում Արցախի հարցին, հպատակներդ ծափահարում ե՞ն. Արտակ Զաքարյան

Քեզ ասում են չես տիրապետում Արցախի հարցին, հպատակներդ ծափահարում ե՞ն. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցերին ու դրանց Նիկոլ Փաշինյան պատասխաններին, ՔՊ-ականների արձագանին։

«Քեզ ասում են չես տիրապետում Արցախի հարցին, հպատակներդ ծափահարում ե՞ն: Ինչի՞դ վրա են ծափահարում, որ 5000 երիտասարդ ե՞ս զոհել, թե՞ որ 9500 ք. կմ Հայրենիք ես հանձնել:

Միգուցե օկուպացված Հայաստանի համա՞ր են ծափահարում թրքահպատակներդ: Թե՞ Արցախն ամբողջությամբ ադրբեջանացնելու վրա եք էդպես ուրախացել:

Կեղծիքներդ այլևս չեն անցնում, ինչ որ պիտի «բացահայտեիր»` վաղուց արդեն պարզ ու ակնհայտ է:

Թուրքական խոսքը, կեղծիքը, դերասանությունը, մուտիլովշիկությունը Հայաստանի խորհրդարանում այլևս հանդուրժել չի կարելի:

Հայ ժողովուրդը չի մեռել, որ դու երկիրը կործանելուց հետո, դիշովի ծափահարություններ սարքես ԱԺ- ում»։

Նշենք, որ այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ընթերցեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը, ապա դիմելով նրան ասաց. «Այս հարցերից ցանկացածի առկայությունը փաստելու պարագայում իրեն հարգող ցանկացած  երկրի վարչապետ հրաժարական կտար։ Հիմա պատասխան կա՞ այս պահանջին, թե՞ ոչ»:

Նիկոլ Փաշինյանը սկսեց կետ առ կետ անդրադառնալ հրաժարականի պահանջի մեջ ներառված պնդումներին, սակայն պատասխանի կեսից ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը, իսկ ՔՊ-ականները ծափահարեցին։

«Հենց ասացի, որ բացահայտում է  հնչելու, թողեցին փախան»,- ասաց Փաշինյանը, որից հետո ԱԺ-ում հայտարարվեց ընդմիջում։ Ընդմիջումից հետո Փաշինյանն ասաց, որ պատշաճ չի համարում հետևից հարցին պատասխանել, հույս ունի ընդդիմադիրներն այդ հարցով կվերադառնան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ