29 04 2022

Սահմանները որոշելիս պետք է հաշվի առնվեն նաև 1918-ի քարտեզները, երբ «Երևանը մերն էր». Ալիև

Սահմանները որոշելիս պետք է հաշվի առնվեն նաև 1918-ի քարտեզները, երբ «Երևանը մերն էր». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարծում է, որ սահմանները որոշելիս պետք է հաշվի առնվեն բոլոր քարտեզները, ընդհուպ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը: Այն մասին նա ասել է Շուշիում ընթացող միջազգային խորհրդաժողովի ժամանակ:

Ըստ Ալիևի՝ պետք է հաշվի առնվեն նաև 1918 թվականից հետո եղած քարտեզները, որոնց համաձայն «Երեւանն ու Զանգեզուրը Ադրբեջանի մաս էին կազմում»։

«Մեր դիրքորոշումն այսպիսին է. մենք կքննարկենք բոլոր քարտեզները՝ սկսած 1918 թվականից կամ ավելի վաղ շրջանի ընդհուպ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը։  Դա կդառնա համատեղ աշխատանքային խմբի քննարկումների մի մասը», - ասել է Ալիեւը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ