27 04 2022

«Խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը վտանգում է Հայաստանի դիմումների քննությունը միջազգային դատարաններում.Թաթոյան

«Խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը վտանգում է Հայաստանի դիմումների քննությունը միջազգային դատարաններում.Թաթոյան

ՀՀ կառավարության «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը լրջորեն վտանգում է Հայաստանի դիմումների քննությունը միջազգային դատարաններում` Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Հաագայի ՄԱԿ-ի Արդարադադատության միջազգային դատարանում: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առաջնահերթ պաշտոնյաների քայլերն ու հայտարարություններն են՝ Կառավարության ղեկավարից սկսած, որ ուղեկցում են այդ քաղաքականությունը: 

Սա անպատասխանատու, մասնագիտական հիմքերից զուրկ և սեփական նեղ քաղաքական շահերի համար իրականացվող, Հայաստանն ու Արցախը լուրջ վտանգի տակ դնող, առանց երաշխիքների քաղաքականություն է:

Այն, իհարկե, առկա տեսքով ձեռնտու է ադրբեջանական և թուրքական իշխանություններին. նրանք, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը օգտագործում են արտաքին աշխարհին մոլորեցնելու համար՝ զուգահեռ շարունակելով խորքային հայատյացությունը և էթիկ ու կրոնական թշնամանքը՝ մեզ հետ խոսելով միայն ոչնչացնելու կամ ավերելու սպառնալիքով:

Այսինքն՝ Հայաստանի իշխանությունների, իսկ ավելի կոնկրետ` «ՔՊ» կուսակցության «խաղաղության դարաշրջանի» քաղաքականության պատճառով թուլանում են մեր դիրքերը միջազգային ասպարեզում և տանում մեզ միջազգային պաշտպանությունից զրկելուն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ