26 04 2022

Իշխանափոխությանը մնացել է ընդամենը հաշված օրեր, ինչպես նաև՝ Ձեր պատվի, արժանապատվության, հեղինակության փրկությանը․ Սայաթ Շիրինյան

Իշխանափոխությանը մնացել է ընդամենը հաշված օրեր, ինչպես նաև՝ Ձեր պատվի, արժանապատվության, հեղինակության փրկությանը․ Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ահա՛ այն, ինչ պետք է անի ազնվություն, պարկեշտություն, բարոյականություն և հայրենիքի ճակատագրով մտահիգ ոստիկանը։
Զ Ե Կ ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Ստեղծված իրավիճակում անհնարին եմ համարում իմ հետագա ծառայությունը ոստիկանության համակարգում։
Խնդրում եմ, ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից։
Անուն ազգանուն
26.04.2022թ.
Վստահեցնում եմ, որ նման բովանդակությամբ զեկուցագրերով ծառայությունից ազատված ոստիկանության ծառայողները, կվերականգնվեն ծառայության, ավելին՝ կստանան դրամական փոխհատուցում չաշխատած օրերի (հարկադիր պարապուրդի) համար։
Հ.Գ. Ամենակարևորը՝ կփրկեք ոստիկանի համազգեստի պատիվը, Ձեր ընտանիքների՝ արժանապատվությունը։
Հ.Գ.Գ. Իշխանափոխությանը մնացել է ընդամենը հաշված օրեր, ինչպես նաև՝ Ձեր պատվի, արժանապատվության, հեղինակության փրկությանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ