17 04 2022

Սա ոչ թե խաղաղության օրակարգ է, այլ՝ պատերազմի․ Վարդան Ոսկանյան



Իրականության մեջ սա ոչ թե խաղաղության օրակարգ է, այլ պատերազմի օրակարգ։ Այս մասին այսօր «Ազատության» հրապարակում տեղի ունեցող հավաքի ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Եթե ուշադիր լինենք, Հայաստանն ու Արցախն անզորության դրդելը, ըստ էության, բարձրացնում է գայթակղության այն մակարդակը Բաքվի բռնապետի մոտ, որն առկա է ընդհանրապես թե՛ Արցախն ամբողջովին կլանելու, թե՛ ՀՀ-ից առանձին հատվածներ պոկելու համար։ Հետևաբար, իրականության մեջ մենք չունենք խաղաղության որևէ օրակարգ։ Ադրբեջանն ունի շատ հստակ օրակարգ և դա իրենից ենթադրում է Արցախի ամբողջական կլանում և ՀՀ-ի վասալական կախվածության մեջ գցում»,- նշեց Ոսկանյանը։ Նրա խոսքով ՀՀ-ի գոյությունն ինքնին պայքար է մեր պետականության ու ժողովրդի անվտանգության համար։ «Եթե հայկական պետականությունը, որպես այդպիսին, փաստացիորեն դադարի գոյություն ունենալուց, ապա մենք կենթարկվենք ցեղասպանության»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ