17 04 2022

Մենք հասել ենք մեծ և վտանգավոր կետի․ Աղվան Վարդանյան



Կարծում եմ, որ հանրության մեծ մասն արդեն գիտակցում է այս իրավիճակի կործանարար բնույթը, որին տանում են տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանն Ազատության հրապարակում, որտեղ մեկնարկել է ընդդիմության շարունակական ակցիան:

«Կարծում եմ, որ սա միայն սկիզբն է, եւ առաջիկա օրերին նման նախաձեռնություններ ավելի շատ կլինեն: Արթուր Վանեցյանի նախաձեռնությունը պետք է օրինակ ծառայի շատերի համար: Վստահ եմ, որ առաջիկա օրերին նման նախաձեռնություններ եւ ակցիաներ ավելի շատ են լինելու, եւ դա կբերի համընդհանուր ընդվզման եւ մեր ընդհանուր խնդրի լուծման»,- ընդգծել է Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ