17 04 2022

Ոչինչ և ոչնչություն. ինչու է Նիկոլ Փաշինյանը հաճախ տալիս Հիսուսի անունը. Անդրանիկ Թեւանյան

Ոչինչ և ոչնչություն. ինչու է Նիկոլ Փաշինյանը հաճախ տալիս Հիսուսի անունը. Անդրանիկ Թեւանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ոչինչ և ոչնչություն. ինչու է Նիկոլ Փաշինյանը հաճախ տալիս Հիսուսի անունը

«Մեր զինվորները զոհաբերվել են հանուն ոչնչի»։

Աննա Հակոբյան

2019թ.

 *

«Կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը՝ իհարկե, առանց զոհերի»։

Նիկոլ Փաշինյան

2022թ.

 *

Ամուսինն առաջ անցավ կնոջից։ Եթե կինն ասում էր հանուն ոչնչի են զոհվել, ինչից ենթադրվում էր, որ քարոզում է հանձնում՝ առանց զոհերի, ապա ամուսինն ասաց, որ գիտակցաբար է տվել զոհերը՝ շատ լավ իմանալով, որ հանուն ոչնչի է։

Մեր զինվորներն, ըստ ամուսնու, զոհվել են, որպեսզի չասեն «Նիկոլ դավաճան»։ Որպեսզի ինքն ասի, որ ոչ թե զիջել է, այլ կռվել է, բայց հիմա ուզում է ամբողջ Արցախը տա, որովհետև դա իր «խաչն» է։

Աշխարհի բոլոր փարիսեցիները և սրիկաները նենղն ընկնելիս ձեռքը գցում են Ավետարանին ու տալիս Հիսուսի անունը ՝ «համեստաբար» իրենք իրենց ներկայացնելով որպես Հիսուս»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ