«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հայտարարել է, որ քաղաքացիների և զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպումների ժամանակ տեսնում է, որ խաղաղության օրակարգը ունի շատ լայն հանրային կոնսենսուս։
«Ես նույնպես միանում եմ այդ հանրային կոնսենսուսին, հայտնում իմ աջակցությունը վարչապետին, ԱԳ նախարարին և իր աշխատակազմին, ամբողջ Կառավարությանը՝ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու վճռական և աներկբա պահանջով»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը