«Սա Ալիևի երկար ժամանակների պահանջն է,Նիկոլ-Ալիև պայմաանվորվածության արդյունք է, որովհետև երեկ առավոտվանից միաժամանակ Հայաստանի խորհրդարանից և ադրբեջանական իշխանությունները նույնաբովանդակ հարձակում էին սկսել մեզ վրա , որ այցելում ենք Արցախ»,-այս մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Արցախ մուտք գործելու արգելքին։
«Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ուղիղ ասել է, որ մենք գնում ենք «Արցախն Ադրբեջանի կազմում» ճանապարհով և Արցախն ունենալու է անվտանգության երաշխիքներ և լայն իրավունքներ»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։
«Մենք ասում ենք, որ դու հայ ժողովրդի ճակատագիրը որոշելու իրավունք չունես։ Այս ճանապարհը նշանակում է նոր Նախիջևան, սրանով մենք վերջնականապես կորցնելու ենք Արցախը։ Նիկոլն, այսօր, ըստ էության, բավարարում է Ալիևի պահանջը։ Մենք ասում ենք, որ որևէ իշխանություն իրավունք չունի որոշելու մեր ժողովրդի ճակատագիրը։ Արցախի ժողովուրդը 1991 թվականի անկախության հանրաքվեով շատ հստակ ասել է, և այսօրվա իշխանության ղեկին հայտնված խմբակը չունի որևէ մանդատ՝ մեր երկիրը վերջնականապես նոր կապիտուլյացիայի տանելու», - ասաց Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորի խոսքով՝ եթե իշխանությունները չեն կարողանում պաշտպանել հայրենիքը, պետք է հեռանան, որպեսզի գան այն ուժերը, ովքեր կարող են պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը, ապահովել Արցախի ինքնորոշումը։
«Այլ ճանապարհ չկա, այլ ճանապարհը պետականության կորուստն է», - ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը