24 03 2022

Ռոբերտ Քոչարյանը միշտ շեշտել է՝ Արցախի անկախությունը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. Միկոյան․ News.am

Ռոբերտ Քոչարյանը միշտ շեշտել է՝ Արցախի անկախությունը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. Միկոյան․ News.am

News.am-ը գրում է․ Ականատեսը եղանք հերթական նույնաբովանդակ և հանրահայտ փաստերով հերքված կեղծիքին. ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովում Արցախի հարցի կոնտեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ միայն չի շեշտվել, այլ ճիշտ հակառակը՝ եվրոպական տարածաշրջանի կոնֆլիկտներից ԼՂ հակամարտությունը միակն է եղել, որի վերաբերյալ այդ սկզբունքը նույնիսկ չի էլ հիշատակվել:

Այս մասին NEWS.am–ի հարցին ի պատասխան ասել է երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը։ «Եվ դա եղել է հայկական դիվանագիտության փառահեղ հաղթանակը Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթաժողովից հետո:

Նախագահ Քոչարյանի խոսքերը մեջբերելիս վարչապետի աթոռին նստած պերսոնաժը չի մեջբերում ամբողջ խոսքը, որտեղ ասվում է, որ նախագահ Քոչարյանը գոհ է այցելությունից և, որ սրբագրեցին Լիսաբոնի վատ հետևանքները, որտեղ հիմնական շեշտադրումը Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս համարելն էր… Ռոբերտ Քոչարյանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում պաշտոնավարման ամբողջ ընթացքում ԼՂ հակամարտության վերաբերյալ գրեթե բոլոր ելույթներում և միջազգային բոլոր բարձր ամբիոններում շեշտել է, որ Արցախի անկախությունը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ և, որ Արցախը դուրս է եկել ԽՍՀՄ կազմից գործող օրենքների համաձայն, ինչպեսև ԽՍՀՄ կազմի բազմաթիվ այլ սուբյեկտներ և երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Եթե Արցախի հարցի բանակցային այս պարզ այբուբենն այդ մարդը չգիտի, դա աղետ է, իսկ եթե գիտի և դիտմամբ է նենգափոխում, դա արհավիրք է: Առաջարկում ենք հաջորդ անգամ կեղծիք հորինելիս լինել ավելի ստեղծագործ և չկրկնել հին ստերը»,– ասել է Բագրատ Մկոյանը։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել էր. «1999 թվականի նոյեմբերի 19-ի ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովից Երևան վերադարձած ու տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանող Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ քվեարկած Ռոբերտ Քոչարյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է. «Եթե մենք ընդհանուր խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ապա մենք չպետք է ասենք, որ դրա դեմ ենք: Մենք էլ տարածք ունենք ու մենք ևս համարում ենք, որ այդ տարածքը կարիք ունի նման սկզբունքը հարգելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ