23 03 2022

Պատերազմ է, պա-տե-րազմ․ Հովիկ Աղազարյան



«Պատերազմ է, պա-տե-րազմ է։ Գազը պատերազմի հետ կապ չունի՞։ Մենք գտնվում ենք պատերազմական իրողությունների մեջ, այսօր զինադադար է», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի  ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որ «մենք պետք է միակամ լինենք և սովորենք գազատարը փակ վիճակում ապրել»։

ՔՊ-ական պատգամավորից լրագրողները հետաքրքրվեցին այս վիճակը նորմա՞լ է, դուք կարող եք առանց գազ ապրել․

«Նորմալ չէ, իհարկե նորմալ չէ»,-արձագանք։

Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերը նույնպես վնասվել էր ՀՀ-ից Արցախ գնացող գազատարը:  Վթարը Շուշիի շրջանի այն հատվածում էր տեղի ունեցել, որն ադրբեջանական վերահսկողության ներքո է։ Ադրբեջանական կողմը թույլ չէր  տալիս արցախյան կողմին վերանորոգել  գազատարը։ Միայն 10 օր անց էր վնասված գազատար խողովակը վերանորոգվել։

Մարտի 21-ին ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ