Դիտարկելով գործընթացները, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում և ոչ միայն, պետք է հասկանալ, որ այլևս գոյություն չունի միջազգային անվտանգային համակարգ: «Խաղաղություն` պատերազմի ժամանակ. ինչ է առաջարկվում և սպառնում Հայաստանին» թեմայով պանելային քննարկամն ժամանակ ասաց նախկին պատգամավոր Արման Աբովյանը:
«44-օրյա պատերազմը շատ հստակ ու պարզ ցույց տվեց, որ թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերը ցանկացած հանցագործություն անում են, բայց դրանք արձագանք չեն ստանում: Մենք պետք է սա ընդունենք և հասկանանք, որ այո, Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող գործընթացները մեզ պետք է ազդակ լինեն առաջին հերթին, որովհետև կարծես թե 44-օրյա պատերազմը դաս չեղավ հայ հասարակության համար, որ վերջ, ինչ փաստաթուղթ ուզում ես ստորագրիր, դրանք իրականության հետ կապ չունեն»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը