Ռուսաստանը ակնկալում է, որ ոչ ոք չի համարձակվի ՀԱՊԿ-ի երկրների նկատմամբ ագրեսիա դրսևորել՝ Աֆղանստանի իրադրության ֆոնին: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը "Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հաջողություններ, մարտահրավերներ, խնդիրներ և հեռանկարներ" վեբինարի ընթացքում, հայտնում է ТАСС-ը:
«Կենտրոնասիական հարևանների հետ մեր դիրքորոշումն այն է, որ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր պարտավորությունները լիովին ուժի մեջ են մնում: Իհարկե, մենք շատ հստակ հույս ունենք, որ ոչ մեկի մտքով չի անցնի փորձել Հավաքական անվտանգության պայմանագրի ամրությունը և ագրեսիվ գործողություններ սկսել նրա անդամներից որևէ մեկի դեմ»,-ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը