ԱԱԾ փոխգնդապետ Աշոտ Թաշչյանը ներկայացրել է աշխատանքից ազատման զեկուցագիր։
Նրա դուստրը՝ Զառա Թաշչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ստեղծված իրավիճակից ելնելով, հայրս՝ հավատարիմ մնալով պետության և հայրենիքի նկատմամբ սեփական համոզմունքներին, կայացրել է իր համար բարդ և կամայական որոշում և 11.11.20թ.-ին ներկայացրել է աշխատանքից ազատման զեկուցագիր։
Պա՛պ ջան, ողջունում եմ քո այս որոշումը, քանզի դու հայրենասեր մարդու մարմնավորում ես։ Հպարտ եմ քեզանով, որ այս դժվար իրավիճակում էլ պետության շահը բարձր դասեցիր մնացած բոլոր շահերից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը