25 10 2020

Ռուսաստանն Ադրբեջանին է փոխանցել Ղարաբաղում սիրիացի գրոհայինների մասին տվյալներ

Ռուսաստանն Ադրբեջանին է փոխանցել Ղարաբաղում սիրիացի գրոհայինների մասին տվյալներ

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին РИА Новости-ի հետ զրույցում նշել է, որ Ռուսաստանն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը տեղեկություններ է տրամադրել Լեռնային Ղարաբաղում մարտերում սիրիացի գրոհայինների մասնակցության մասին:

«Իսկ թե ինչու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կամ պատասխանատու անձինք չեն տեղեկացրել իրենց նախագահին, դա ուրիշ հարց է: Պատասխանատու անձինք, հավանաբար, գործում են ոչ իրենց նախագահի օգտին և ինչ-որ անհասկանալի խաղ են խաղում նրա դեմ»,- շեշտել է պատգամավորը:

«Եվ եթե Ալիևը չգիտի իրենց ներկայության մասին, ապա նրա դեմ խաղ է տարվում», - նշել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ