17 09 2019

ՍԴ նախագահն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի անդամներին

ՍԴ նախագահն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի անդամներին

2019 թվականի սեպտեմբերի 17-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ընդունել է ՀՀ արդարադատության նախարարության հրավերով Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագիտական խմբի անդամներին։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների բովանդակությանն ու ընթացքին։ Երկուստեք կարևորվել է միջազգային գործընկերների աջակցությունն ու խորհրդատվությունը այդ բարեփոխումների իրականացման գործում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին սահմանադրական դատարանի նկատմամբ քննադատական ելույթներով հանդես եկան ԱԺ նախագահը և ՀՀ վարչապետը, նրանք ապօրինի համարեցին ՍԴ որոշումը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով։ Բազմաթիվ իրավաբաններ ու փորձագետներ կատարվածը համարեցին ճնշում ՍԴ վրա։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ