31 05 2019

Նախագահն առաջադրեց ՀՔԾ-ի Վահեի թեկնածությունը

Նախագահն առաջադրեց ՀՔԾ-ի Վահեի թեկնածությունը

Հանրապետության նախագահը ՍԴ դատավորի նոր թեկնածու է առաջադրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և կից ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը՝ հետևյալ բովանդակությամբ:

«Հարգելի պարոն Միրզոյան.

Համաձայն Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրում եմ Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Ազգային ժողովի համապատասխան նիստում Վահե Գրիգորյանի թեկնածությունը կներկայացնի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար էմիլ Տարասյանը»:

Հիշեցնենք, որ 4 անգամ Ազգային ժողովը դեմ է քվեարկել ՍԴ դատավորի՝ նախագահի առաջադրած թեկնածուին։ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված վերջին թեկնածուն Արթուր Վաղարշյանն էր, սակայն նրա թեկնածության օգտին քվեարկեց 30, դեմ՝ 53 պատգամավոր:

Հիշեցնենք նաև, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը մեկ անգամ արդեն նախորդ խորհրդարանը մերժել է, նախորդ անգամ նա ևս դիմել էր, բայց նախագահ Արմեն Սարգսյանը նրան չէր առաջւադրել որպես ՍԴ դատավորի թեկնածու:

Նշենք նաև, որ որպես ՍԴ դատավոր վաղուց է շրջանառվում՝ սկանդալային փաստաբան Վահե Գրիգորյանի անունը, որը համարվում է ուղն ու ծուծով լևոնական, որը ՀՔԾ-ի գործողություններին արդարացումներ գտնողն է, որին մերկացրին հենց ՀՔԾ և ԱԱԾ տնօրենները՝ հայտնի հեռախոսազրույցում, և որը պետք է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ լևոնա-նիկոլական իղձերի իրականացմանն օգնի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ