20 05 2019

Ժամը 13:30 վերացնել արգելափակումը. Նիկոլ Փաշինյանի կոչը

Ժամը 13:30 վերացնել արգելափակումը. Նիկոլ Փաշինյանի կոչը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նախ շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին, ովքեր արձագանքելով իր կոչին՝ արգելափակեցին բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը: «Այդ ակցիայի նպատակը արձանագրելն էր, որ Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ ունենալու պահանջ կա և ժողովուրդն ու կառավարությունը այդ հարցում միասնական են: Հիմա սկսվում է կոնկրետ գործողություն՝ դատական համակարգին ուղղված»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա միջոց է` ի ցույց դնելու հանրային վրդովմունքը, որը գոյություն ունի անարդար դատական համակարգի կապակցությամբ: Նրա խոսքով՝ բոլորս տեսնում ենք, որ ընդդեմ դատական համակարգի բողոքներ, տարերային պրոցեսներ են տեղի ունենում և կրկին կարևորեց, որ այդ հարցում ժողովուրդը և կառավարությունը չունեն հակասություն:

«Այսօր կառավարությունը միացավ ժողովրդի պահանջին»,-ասաց նա և նշեց, որ ակցիան ծառայեց իր նպատակին:

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ մարդիկ այսօր չեն մրսել, նաև կոչ արեց տաք թեյ խմել և ժամը 13:30 արգելափակումը վերացնել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ