08 05 2019

Պարգևատրման արարողություն՝ Արցախի նախագահականում

Պարգևատրման արարողություն՝ Արցախի նախագահականում

Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում մայիսի 8-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն: 

Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի, Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս եւ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության, Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների եւ մասնագիտական արդյունավետ ու նվիրված գործունեության համար պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ, ազատամարտիկներ, ոստիկանության վետերաններ արժանացել են պետական բարձր պարգեւների:

Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Մայիսի 9-ի տոնը մեր բազմադարյա պատմության կարեւորագույն էջերից է, որը գրվել է համայն հայության միասնական ջանքերով եւ դարձել հայ ժողովրդի հերոսության ու միասնության, տոկունության ու անսասան կամքի խորհրդանիշը: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ