ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սանկտ Պետերբուրգում Կանանց եվրասիական երկրորդ համաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առաջիկա օրակարգին և նախատեսված հանդիպումներին։ Այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ կայքը։
Ինչպես հաղորդվում է, Մարիա Զախարովան տեղեկացրել է Նյու Յորքում ՄԱԿ-ի 73-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայանալիք հանդիպումների մասին: Ռուսական պատվիրակությունը ՄԱԿ-ի՝ բարձր մակարդակով նստաշրջանում կղեկավարի Սերգեյ Լավրովը: Զախարովայի փոխանցմամբ՝ ներկայումս արդեն նախատեսված է, որ ՌԴ ԱԳՆ-ն հանդիպում կունենա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը