03 09 2018

Աթեշյանը հանդիպել է Էրդողանին

Աթեշյանը հանդիպել է Էրդողանին

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանն օրերս Թուրքիայում Դումլուփընարի ճակատամարտի հաղթանակի 96-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հանդիպում է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Երկրի ղեկավարի հետ ջերմ հանդիպման լուսանկարներով Աթեշյանը կիսվել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։

Աթեշյանի ու Էրդողանի զրույցի ու հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվել։ 

Դումլուփընարի ճակատամարտը հույն-թուրքական երկրորդ պատերազմի վճռական ճակատամարտն էր, որի ժամանակ հաղթանակ տարան թուրքերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ