16 08 2018

Տիգրան Քալանթարյանը՝ «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի պետի պաշտոնակատար

Տիգրան Քալանթարյանը՝ «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի պետի պաշտոնակատար

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ֆելիքս Մելիքյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից։

Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Տիգրան Քալանթարյանը նշանակվել է ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ