ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Գարեգին Պողոսյանին 2-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Գարեգին Պողոսյանին նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- նշված է նախագահի հրամանագրում:
Գարեգին Պողոսյանը Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին պարգևատրվել է «Հայրենիքի» շքանշանով: Նա կոչումով գնդապետ է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը