30 08 2022

Փաշինյանը կրկին կհանդիպի Ալիևին

Փաշինյանը կրկին կհանդիպի Ալիևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր երեկոյան մեկնել է Բրյուսել։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ