13  04  2019

ՄԻԵԴ-ի վախից Մանվել Գրիգորյանին կրկին տարել են հիվանդանոց․ «Հրապարակ»

ՄԻԵԴ-ի վախից Մանվել Գրիգորյանին կրկին տարել են հիվանդանոց․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մանվել Գրիգորյանի թե՛ քրեական գործում, թե՛ հիվանդության խնդրում մեծ տեղապտույտ է. նա դեռ «Նաիրի» ԲԿ-ում է, և ըստ նրան բուժող բժիշկների` ՄԻԵԴ-ի վախից ելնելով են կրկին բերել, որովհետև «վիճակը ծանր է, և որքան էլ պնդեն, որ կալանքը համատեղելի է նրա հիվանդությունների հետ, այդպես չէ»: Իսկ ինչո՞ւ է ՀՔԾ-ն հակառակը պնդում։

«Չենք կարող ասել. Գրիգորյանը 102 միավոր ինսուլին է ստանում, ինչը թոքը հեռացրած, քաղցկեղով հիվանդ մարդու համար աբսուրդային է, բայց հետաքրքիրն այն է, որ այս անգամ, ի տարբերություն նախորդի, նրան տեսակցել թույլատրվում է: Բայց տեսակցությունների համար ցանկացողները պետք է դիմեն ԱԱԾ, թույլտվություն ստանան տեսակցելու։

Այս անգամ ընտանիքի անդամները, երեխաները սկսել են տեսակցել նրան: Ի դեպ,  «Երկրապահի» հինգերորդ բրիգադի տղերքն են բրիգադի կազմավորման առիթով տեսակցել նրան, բայց` քրեակատարողական հիմնարկում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ